Չարենցավանում «ՎԱԶ-21093»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 52–ամյա տղամարդու

11:57 • 14.08.12

Օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավան քաղաքի կայարանամերձ հրապարակի և Շահումյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու։

 

Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: