Սևանում շրջվել է մոտորանավակ. տուժածների վիճակը բավարար է
Այսօր, օգոստոսի 14-ին ժամը 13:36-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:55-ի սահմաններում Սևան քաղաքի առաջին հանրային լողափում ջրի մեջ շրջվել է մոտորանավակ, որում գտնվել են երեք քաղաքացիներ: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
Ջրափրկարարները հերթապահ մոտորանավակով մոտեցել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ` 1990թ. ծնված Ջանիկ և 1991թ. ծնված Վարդգես Կարապետյաններին, ու 1990թ. ծնված Աննա Մինասյանին: Տուժածների առողջական վիճակները գնահատվել է բավարար:










