Սևանում սկուտերները բախվել են իրար. կա վիրավոր

10:23 • 14.08.12

Ոստիկանության Սևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` կեսօրին, Սևանա լճի թերակղզու հատվածում իրար են բախվել 2 սկուտերներ:

 

Բախման հետևանքով Սևան քաղաքի Ցամաքաբերդի բնակիչ, 27-ամյա Համլետ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն:

 

Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Համլետ Բաղդասարյանի մոտորանավակին բախվել է ՌԴ քաղաքացի, 25-ամյա Մարիա Սախարյանի վարած սկուտերը:

 

Ոստիկանության Սևանի հետաքննչական բաժնում պարզում են դեպքի հանգամանքները: