Շիրակավանում 49-ամյա տղամարդու մոտ թմրանյութ են հայտնաբերել
Օգոստոսի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Շիրակավան գյուղին հարակից ջրամբարի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Մ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 3 գ կշռով չորացված, մանրացված կանաչավուն կանեփանման զանգված:
Արտյոմ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և կանեփի խոտաբույս է, որը հավաքել է հիշյալ ջրամբարին հարակից կիսաքանդ ամառանոցներից մեկի պարսպի մոտից` իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:










