Սպանվել է «ամենավտանգավոր չինացին»
Չինաստանում սպանվել է մի մարդ, որին այդ երկրի մամուլը հռչակել էր «ամենավտանգավոր»-ը, հայտնում է Xinhua գործակալությունը: Խոսքը 42-ամյա Չժոու Կեհուայի մասին է: Նա կասկածվում էր 9 մարդու սպանության մեջ և հետախուզման մեջ էր 2004-ից ի վեր:
Կեհուան իր զոհերին էր մոտենում բանկոմատների առաջ՝ նրանց՝ գումար հանելուց հետո, թալանում էր և սպանում:
Վերջին անգամ նա 2 հոգու սպանել, 2-ին էլ վիրավորել էր ուրբաթ օրը: Դրանից հետո սկսվել էին Կեհուայի լայնածավալ որոնումները Չոնքին քաղաքում, որոնք ավարտվել են նրա ոչնչացումով:
Xinhua գործակալությունը դա հաստատող համապատասխան լուսանկարներ է հետապնդել: Չոնքին քաղաքի ոստիկանները անմիջապես գովասանքի են արժանացել այս գործողության ավարտին:










