Գերտերությունների արտգործնախարարները Սիրիայի հարցով հեռուստակոնֆերանս են կազմակերպել
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները Սիրիայի հարցով հեռուստակոնֆերանս են կազմակերպել:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, նախաձեռնողը եղել է Մեծ Բրիտանիան: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կոնֆերանսին մասնակցել է Սաուդիան Արաբիայից, ուր մեկնել է` մասնակցելու Իսլամական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու:
Արտգործնախարարների քննարկման առանցքում եղել է Քոֆի Անանի հրաժարականից հետո Սիրիայում ստեղծված իրավիճակը և դրան հետևած զարգացումներն ու հնարավոր սցենարները: Խոսվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետագա հնարավոր քայլերի մասին:
Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ ուրբաթ օրը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում ևս քննարկվելու է Սիրիայի ճգնաժամը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն տեղեկացրել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի երկրների և Իսլամական համագործակցության կազմակերպության 9 երկրների արտգործնախարարների հետ ունեցած իր հանդիպումների արդյունքների մասին:










