Ահաբեկչություն Աֆղանստանում. 20 զոհ, 48 վիրավոր

17:29 • 14.08.12

Աֆղանստանի հարավ-արևմտյան Նիմրոզ նահանգում 3 մահապարտների իրականցրած ահաբեկչությունների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 48-ը վնասվածքներ ստացել, հայտնում է Associated Press-ը:

 

Առաջին մահապարտի պայթելուց հետո ոստիկանները կրակ են բացել մյուս 2 մահապարտների ուղղությամբ, ինչից էլ գործարկվել են նրանց վրա ամրացված պայթուցիկները:

 

Թեև Նիմրոզը համարվում է երկրի համեմատաբար խաղաղ նահանգներից մեկը, այնուամենայնիվ վերջին շրջանում ահաբեկչությունների թիվն այստեղ աճ է գրանցել: Անցյալ շաբաթ Նիմրոզում աֆղանստանցի ոստիկանը կրակ էր արձակել իր գործընկերների ուղղությամբ` խլելով 11 մարդու կյանք: