Հրաձգություն Տեխասում. կա 3 զոհ, 3 վիրավոր

08:43 • 14.08.12

ԱՄՆ Տեխաս նահանգի A&M համալսարանի հանրակացարանի մոտակայքում հրաձգության հետևանքով 3 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել:
 

Հրաձգության արդյունքում զոհվել է մեկ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Ինքը` հրաձիգը, ում ոստիկանները վիրավորել էին և տեղափոխել հիվանդանոց, նույնպես մահացել է: 
 

Տեղի ոստիկանները նշել են, որ արդեն հայտնի է 35-ամյա հրաձիգի անունը, սակայն արարքի դրդապատճառները անհայտ են մնում:
 

Հաղորդվում է, որ հանցագործը կրակել է համալսարանի մոտակայքում, ինչից հետո էլ դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նրա և ոստիկանության ներկայացուցիչների միջև հրաձգություն է սկսվել և ոստիկանները կարողացել են ձերբակալել նրան` միայն վիրավորելուց հետո: Սակայն ավելի ուշ հիվանդանոցում հրաձիգը մահացել է: