Ուկրաինայում պլաստիկ վիրաբույժի զոհերի ականջները պոկվել են
Ուկրաինայի Չերկասի քաղաքի երկու բնակչուհի դիմել են պլաստիկ վիրաբուժության՝ ականջները վիրահատելու նպատակով, գրում է utro.ru-ն:
Վիրահատությունից հետո կանանց մոտ ուժեղ ականջացավ է սկսվել, հետո ականջները սևացել են, այնուհետև պոկվել, ընկել:
Պարզվել է, որ վիրաբույժը անեսթեզիայի փոխարեն կանանց ականջներին թունավոր նյութ է սրսկել, որով սովորաբար ախտահանում են գործիքները: Ընդ որում, վիրահատությունից առաջ վիրաբույժը չի պահանջել անալիզ հանձնել:
Վիրահատությունից հետո կանայք այլևս չեն տեսել վիրաբույժին: Նրանք 9 ամիս պառկել են հիվանդանոցում և ենթարկվել ավելի քան 10 վիրահատության, սակայն բժիշկներին այդպես էլ չի հաջողվել վերականգնել նրանց ականջները:
Սկզբում կանայք ցանկացել են լռել դեպքի մասին, սակայն այժմ դատի են տվել վիրաբույժին:










