Սաակաշվիլին չի ընդունել 340 կմ ճանապարհը ոտքով իր մոտ հասած կնոջը
Վրաստանի արևմուտյան Զուգդիդի քաղաքի բնակչուհի Կետո Գադելիան մինչև Թբիլիսի 340 կմ ճանապարհ է անցել` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պատմելու իր որդու սպանության մասին, սակայն երկրի ղեկավարը չի ընդունել նրան:
Ինչպես տեղեկացնում է vz.ru-ն` կինը 4 օր շարունակ սպասել է նախագահական նստավայրի ընդունարանում: Ինչից հետո նախագահականի աշխատակիցները նրան դստեր հետ մեքենա են նստեցրել և հետ ուղարկել Զուգդիդի:
Կինը չի վստահում հունվարի 1-ին սպանված որդու գործի նախաքննությանը և հենց այդ հարցով էլ ցանկացել է հանդիպել Սաակաշվիլիի հետ:










