Ավտովթարներ՝ հանրապետության տարբեր ճանապարհներին
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեկ օրվա տարբեր ժամերին գրանցվել են ճանապարհային պատահարներ:
Էջմիածին-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Հոնդայի-Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ձախակողմյան գոտի, ինչի հետևանքով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը աջ է մանևրել, կորցրել ավտոմեքենայի կառավարումը, բախվել ճանապարհի եզրաքարին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 11.30-ին, Ճամբարակ քաղաքի «Դոլգիխ» կոչվող հանդամասում` խոտ հավաքելու ժամանակ, «ՅուՄԶ-82» մակնիշի տրակտորի վարորդն անզգուշությամբ վրաերթի է ենթարկել 14-ամյա որդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 22.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է ընկել ճանապարհամերձ փոսը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Թումանյան քաղաքի Թբիլիսյան խճուղու սկզբնամասում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 11.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:










