Տուգանվելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի որդու «Ռենջ Ռովերին» փակցվեցին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները
Այսօր` օգոստոսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից 20.000 դրամով վարչական պատասխանատվության է ենթարկվել Վահե Ազիզյանը` «Ռենջ Ռովեր» մակնիշի 005 QQ 05 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրա ԱՊՊԱ և տեխզննման կտրոններ չլինելու պատճառով:
«Ռենջ Ռովեր» մակնիշի 005 QQ 05 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Պարզվում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է «Տելիամեդ» ՍՊԸ-ի վրա, իսկ այդ ավտոմեքենան շահագործում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին:
Գագիկ Շամշյանը Tert.am-ին հայտնում է, որ ավտոմեքենայի դիմապակուն արդեն փակցվել են ԱՊՊԱ և տեխզննման կտրոններ










