Կանադայում ավտոբուսի վարորդ աշխատող մտավորականը բռնաբարել է անդամալույծ ուղևորուհուն

14:53 • 15.08.12

Կանադայի մայրաքաղաք Օտտավայի դատարանը երեքշաբթի ավտոբուսի վարորդ աշխատող սալվադորցի մտավորական Վիկտոր Ֆուենտեսին դատապարտել է 4 տարվա ազատազրկման` ավտոբուսի սրահում անդամալույծ մի աղջկա բռնաբարության համար:

Դատավոր Էն Էլդերը նշել է, որ մտավորականի այս քայլը նողկալի է և հակակրանքի արժանի, հայտնում է newsru.com-ը` վկայակոչելով The Ottawa Citizen-ին:Սակայն դատարանին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչն է դրդել 54-ամյա տղամարդուն նման ստոր քայլի:

 

Ֆուենտեսը Սալվադորից Կանադա է տեղափոխվել 1990թ.-ին և արդեն 10 տարի աշխատում էր ParaTranspo տրանպորտային ընկերությունում, զուգահեռաբար նաև գրքեր է գրում:


Ըստ գործի նյութերի` մտավոր հետամնաց և ուղեղի կաթված ստացած 26-ամյա աղջկան վարորդը տարել է ավտոբուսի հետնամաս ու բռնաբարել, իսկ հետո նրան թողել ճանապարհին:


Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել հանցագործին` շնորհիվ աղջկա ներքնազգեստի վրա մնացած սերմնահեղուկի ԴՆԹ-ի: Ձերբակալությունից հետո, Ֆուենտեսը հայտնել է, որ սեռական ակտը կատարվել է երկկողմ համաձայնությամբ: Սակայն ավելի ուշ խոստովանել է մեղքը` հայտնելով, թե չի իմացել, որ նա մտավոր հետամնաց է:

Ֆուենտեսի դատապաշտպանը պատմել է, որ Սալվադորում իր պաշտպանյալը երկու անգամ հայտնվել է բանտում և կտտանքների ենթարկվել, ինչը բացասական հետևանք է թողել նրա հոգեկանի վրա:

 

Տուժածը ներկա չի գտնվել դատական նիստին: