ԱՄՆ-ում հանցագործը 10 ժամ մնացել է ծխնելույզում`թաքնվելով ոստիկաններից (տեսանյութ)

17:21 • 15.08.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում հանցագործը, փորձելով փախչել իրավապահ մարմիններից, իրեն բավական բարդ իրադրության մեջ է գցել, գրում է Daily Mail-ը:

 

Որպես թաքստոցի վայր տղամարդն ընտրել է տներից մեկի ծխնելույզը, որտեղ էլ ստիպված է եղել անցկացնել մոտ 10 ժամ: Անհանգստացած բնակիչները, հարևան տնից, որտեղ մարդ չի ապրում, օգնության ճիչեր լսելով, ոստիկանություն են ահազանգել, ինչից հետո էլ ծխնելույզում հայտնաբերվել է տղամարդը:

 

Հրշեջներից մոտ 1.5 ժամ է պահանջվել տղամարդուն դուրս բերելու համար, ինչից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել` ջրազրկման, կտրվածքների, կապտուկների, մեջքի և պարանոցի հատվածում ստացած վնասվածքների պատճառով: