Չինաստանում նորածինը ողջ է մնացել պայթյունից հետո (տեսանյութ)

18:31 • 15.08.12

Ինչպես հայտնում է բրիտանական Տելեգրաֆը՝ Չինաստանի Հարբին քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: Փլուզումից գոյացել է 33 ոտնաչափ խորության փոս:

 

Փրկարարները, անցնելով աղետի վայրին մոտ գտնվող դրենաժային թունելի միջով, տուժածներին դուրս են հանել:

 

Ավելի ուշ պարզվել է, որ տուժածներից երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո, իսկ նորածին աղջնակը կենդանի է մնացել: Փոքրիկը գլխի հատվածում միայն թեթև վնասվածքներ է ստացել: