Դամասկոսում ՄԱԿ-ի դիտորդների հյուրանոցի մոտ ռումբ է պայթել
Սիրիայի պետական հեռուստատեսոթւյան տարածած տեղեկության համաձայն ռումբ է պայթեցվել վառելիքի ցիստեռնի մոտ՝ այն հյուրանոցի մերձակայքում, որտեղ հանգրվանել են ՄԱԿ-ի դիտորդական առաքելության անդամները:
Տեղեկություն կա առնվազն 3 վիրավորի մասին. նրանց շարքում չկան ՄԱԿ-ի դիտորդներ: Հյուրանոցը պայթյունից վնասվել է՝ պատուհաններ են կոտրվել: Վնասվել են նաև հարևան շինությունները:
Խոսքը Dama Rose Hotel-ի մասին է, որն առհասարակ ՄԱԿ-ի դիտորդների նախընտրած իջևանատեղին է Դամասկոսում:










