Նյու Յորքում շունը հրազենային վիրավորում է ստացել` պաշտպանելով տիրոջը

15:27 • 15.08.12

Նյու Յորքում Աստղիկ մականվամբ շունը հրազենային վիրավորում է ստացել գլխին` թափառական տիրոջը պաշտպանելով ոստիկաններից, հայտնում է utro.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել Իսթ-Վիլիջ թաղամասում, երբ թափառաշրջիկ Լեչ Ստանկևիչը զբոսնում էր շան հետ: Հանկարծ տղամարդն ուշագնաց է եղել ու ընկել գետնին: Ինչպես հետագայում է պարզվել, նա գինովցած է եղել:

 

Անցորդները ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները փորձել են ուշքի բերել տղամարդուն, սակայն նա չի արձագանքել: Այդ ժամանակ ոստիկանները որոշել են թափառականի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառել: Այդ պահին շունը նետվել է տիրոջը պաշտպանելու: Փորձելով կանխել շան հարձակումը` ոստիկանը կրակել է, ինչի հետևանքով փամփուշտը դիպել է կենդանու գլխին:

 

Ստանկևիչն ու նրա շունը տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, իսկ որոշ ժամանակ անց տղամարդը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք: Շունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: