Հրազենային վնասվածքով Էրեբունի հիվանդանոց է բերվել 33-ամյա մի քաղաքացի

13:03 • 15.08.12

Այսօր՝ ժամը 11.30-ի սահմաններում էրեբունի բժշկական կենտրոն է բերվել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:


Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին 33-ամյա Արթուր Մանուկյանն է, ով բնակվում է Երևանում` Մուրացան 136 հասցեում:


Նա հրազենային վնասվածքը ստացել է մարմնի ձախ ազդրի միջին երրորդականի կողմնային մակերեսի մասում:


Էրեբունի Բժշկական կենտրոնից Գ. Շամշյանին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:


Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Էրեբունու և Սևանի բաժինների օպերատիվ խմբերը, քանի որ կան տեղեկություններ, որ հրազենային վնասվածքը Ա. Մանուկյանը ստացել է Գեղարքունիքի մարզում: