Բրյուսելի գլխավոր հրապարակը զարդարել է ծաղկե հսկայական գորգը (լուսանկարներ)
Բրյուսելի կենտրոնական` Գրան Պլյաս հրապարակը հերթական անգամ զարզարել է հարյուր հազարավոր թարմ ծաղիկներից պատրաստված հսկայական գորգը, որի մակերեսը կազմում է 2 հազ ք/մ, գրում է Euromag-ը:
Ծաղկե գորգը Բելգիայի մայրաքաղաքում է հայտնվում յուրաքանչյուր 2 տարին մեկ: Այս տարվա գորգի ստեղծման վրա աշխատել է շուրջ 200 ֆլորիստ, ովքեր պատկերել են Եթովպիայի, Կոնգոյի, Բոտսվանայի և Կամերունի ցեղերի ազգային նախշերը 800 հազար բեգոնիաների և մի քանի տասնյակ հազար գեորգինների միջոցով:
Մասնագետների ընտրությունը ծաղկի այս 2 տեսակների վրա պատահական չի կանգ առել, քանի որ դրանք բավական դիմացկուն են և կարող են դիմանալ եղանակային տատանումներին: Ֆլորիստների «գլուխգործոցով» այցելուները հնարվորություն կունենան զմայլվել օգոստոսի 19-ից և ընդամենը 5 օր:
Երկու տարին մեկ Գրան Պլյասը ծաղիկներից պատրաստված գորգով զարդարելու ավանդույթը սկիզբ է առել 1971 թ.-ին:










