Մահացել է ֆանտաստ-գրող Հարի Հարիսոնը

14:53 • 15.08.12

Այսօր 87 տարեկանում մահացել է ամերիկացի ֆանտաստ-գրող Հարի Հարիսոնը, ասված է գրողի պաշտոնական կայքում:

 

Հարիսոնին ճանաչում են բերել իր այնպիսի գործեր, ինչպիսիք են «Պողպատե առնետը», «Մահվան աշխարհը», «Էդեմ», «Բիլլը՝ գալակտիկայի հերոսը» ֆանտաստիկ շարքերը և այլն:

 

Նրա իսկական անունը եղել է Հենրի Մաքսվել Դեմփսի (չնայած հայրը բոլորին հայտնել էր, թե որդուն հենց Հարի Հարիսոն է անվանակոչել), սակայն գրողն այդ մասին իմացել է միայն 30 տարեկանում. համարվում է աշխարհում միակ գրողը, որը իբրև կեղծանուն վերցրել է իր սեփական անունը: Պրոֆեսիոնալ գրող դարձել է 1956-ին:

 

Մինչև կյանքի վերջը հակամիլիտարիստ է եղել, նաև՝ էսպերանտոյի ջատագով: