Վիճաբանության ժամանակ հրազեն կիրառելու մեջ կասկածվող 25-ամյա տղայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

18:20 • 15.08.12

Այսօր` օգոստոսի 15-ին, Ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել 25-ամյա Սպարտակ Թովմասյանի նկատմամբ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից ստեղծված նյութերի հիման վրա:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս.Թովմասյանը կասկածվում է օգոստոսի 11-ին Ծովագյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հրազեն օգտագործելու մեջ:

 

Այդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել Ծովագյուղում, որի ժամանակ նա իր մոտ եղած հրազենով կրակել և մարմնական վնասվածք էր պատճառել իր համագյուղացի, 33-ամյա Վալերիկ Հայրապետյանին:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ հայտնաբերելու համար Ս.Թովմասյանին, ում նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: