Պակիստանը նվեր է մատուցել Հնդկաստանին` ազատ արձակելով 55 հնդիկ կալանավորի
Հնդկաստանի անկախության օրվա առթիվ Պակիստանի իշխանությունները Սինդ նահանգի բանտից ազատ են արձակել 55 հնդիկ կալանավորի, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը: Մեծ Բրիտանիայից երկրի անկախանալու օրը նշվում է 1947 թ.-ից ի վեր:
Ազատ արձակված բոլոր հնդիկները ձկնորսներ են, որոնք բոլորն էլ ազատազրկման էին դատապարտվել Պակիստանի հետ սահմանն ապօրինի հատելու և ապօրինի ձկնորսություն իրականացնելու համար:
Պակիստանյան բանտերում դեռ գտնվում է մոտ 100 հնդիկ, իսկ Հնդկաստանի ազատազրկման վայրերում` 250 պակիստանցի:










