Ճապոնացի երեխաները 1.8 մլն Lego-ներով ստեղծել են ապագա Ճապոնիայի քարտեզը (լուսանկարներ)
Դանիական Lego ընկերությունը Ճապոնիայում ներկայացված լինելու 50-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպել է «Վերակառուցել Ճապոնիան» ծրագիրը, որի շրջանակներում 5 հազ երեխա ստեղծել են ապագա ճապոնական շինությունների իրենց տարբերակները, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:
Վերջում Lego-ի սպիտակ աղյուսներից պատրաստված բոլոր աշխատանքները հավաքվել են մի վայրում և ներկայացվել որպես Ճապոնիայի հսկայական սպիտակ քարտեզ:
Այս ծավալուն աշխատանքը յուրօրինակ է նրանով, որ շինությունները ստեղծվել են, ոչ թե փորձառու մեծահասակների, այլ երկրի տարբեր շրջանների մանուկների կողմից: Բացի այդ, նրանք ոչ թե վերարտադրել են իրենց հայրենիքում հայտնի եղած կառույցները, այլ ազատություն են տվել սեփական երևակայությանը` ներկայացնելով, թե ինչպիսի շինություններ կլինեն ապագա Ճապոնիայում:
1.8 մլն աղյուսներից կազմված քարտեզը ստեղծվել է 2 ամիսների` մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում:










