«Մալիբուի փրկարարներ»-ի աստղը վնասվածքներ է ստացել Արարատը բարձրանալիս (լուսանկարներ)

16:13 • 15.08.12

«Մալիբուի փրկարարները» սերիալի նախկին աստղ Դոննա Դ’Էրիկոն վնասվածքներ է ստացել Արարատ լեռը բարձրանալու ընթացքում: Չնայած ստացած վնասվածքներին` 44-ամյա դերասանուհին որոշել է շարունակել ճանապարհը: Այտուցված են նրա շրթունքները, իսկ դեմքին և մարմնի տարբեր հատվածներում քերծվածքի բազմաթիվ հետքեր կան: 
 

Playboy-ի նախկին աստղի երազանքը Արարատ լեռան վրա Նոյան Տապանը գտնելն է:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, սա Արարատի վրա նրան հանդիպած առաջին լուրջ վտանգը չի եղել: Ճանապարհին նա նաև Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների է հանդիպել:


Տապանը գտնելու համար նա Ամերիկայում է թողել իր երկու երեխաներին:

«Դա իմ երազանքն է եղել 9-10 տարեկանից: Ես կաթոլիկ դպրոց էի հաճախում և հիացած էի Նոյի պատմությամբ»,- պատմել է նա:

 

Դ'Էրիկոն տարիներ շարունակ ուսումնասիրություններ է կատարել և հավատացած է, որ Նոյան տապանը երկու, կամ առավելագույնը երեք մասի է բաժանված: