Ուկրաինացի քաղաքապետը հարցաքննության ժամանակ հանել է իր աչքը

13:34 • 15.08.12

Ղրիմի Ինկերման քաղաքի քաղաքապետ Վալերի Կոնովալովը, որին ավելի վաղ ձերբակալել են կաշառք ստանալու կասկածանքով, հարցաքննության ժամանակ գրչով հանել է սեփական աչքը, հայտնում է vesti.ru-ն:

Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

 

Կոնովալովը քաղաքապետի պաշտոնում է 2010-ից: Օրերս նրան ձերբակալել էին 20 հազ դոլար և 100 հազ գրիվնա կաշառք ստանալու պահին: Այդ գումարի դիմաց նա խոստացել էր հաշմանդամների հասարակական կազմակերպությանը քաղխորհդրի նիստում «անցկացնել» փաստաթղթեր, որոնցով հ/կ-ին մրցույթից դուրս հողատարածքներ կտրամադրվեին: