ԱԱԾ-ն առաջարկում է փոփոխել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքը

13:53 • 15.08.12

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի Հայաստանի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը:


Այս օրենդրական նախագիծը ներառված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում, ինչի մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:


Այսպես, ապաստանի տրամադրումը մերժվում է, եթե ԱԱԾ-ի եզրակացության համաձայն, ապաստան հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար:

Այդ նպակատով առաջարկվում է նաև, որպեսզի միգրացիայի հարցերով լիազոր մարմինը պարտադիր դիմի ԱԱԾ-ին Հայաստանում ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով:


Առահասարակ, ԱԱԾ-ն այս նախագծի անհրաժեշտությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ գործող օրենքի համաձայն, ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ոչ բոլոր դեպքերում է դիմում ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն ստանալու համար:

Նախագծի «Ակնկալվող արդյունքը» բաժնում էլ նշված է.«Նախագծի ընդունմամբ ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան չի տրամադրվի»:
 

 

ՀՀ կառավարության օոստոսի 16-ի նիստի օրակարգում ներառված են բազմաթիվ նախագծեր: Դրանք են՝ « Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը հաստատելու մասին», Քրեակատարողական օրենսգրքում, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սերմերի մասին» և այլ նախագծերում օրենդրական փոփոխություններ ու լրացումներ կատարելը:


Օրակարգում ներառված են նաև «Որդեգրման մասին», «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ն կառավարության եզրակացության նախագիծը: