Ի պաշտպանություն Pussy Riot-ի Վիեննայում կրկնել են նրանց ակցիան

09:59 • 15.08.12

Facebook-ի օգտատեր ոմն Թոմաս Դրաշանը երեքշաբթի օրը երեկոյան իր էջում հայտարարություն էր տարածել ի պաշտպանություն Մոսկվայում Pussy Riot պանկ խմբի անցկացված ակցիայի մասին: Վերջինս անցել է մոտավորապես այն ձևով, ինչ սկանդալային «պանկ աղոթքը»՝ ուղղափառ եկեղեցու խորանում:

 

Տարածված նկարներում երկու հոգի՝ գույնզգույն հագուստով և դիմածածկով (ըստ ամենայնի՝ տղամարդիկ), խորանում պաստառ են պարզում՝ Pussy Riot-ի աղջիկներին ազատ արձակելու պահանջով:

 

Պաստառի վրա անգլերենով գրված է. «Աստված սիրում է Pussy Riot-ին»:

 

Ակցիան տեղի է ունեցել Վիեննայի Սբ. Նիկողայոսի մայր տաճարում՝ հաստատության աշխատակիցների հետ բախումներով: Նրանք մասնավորապես փորձել են խլել ակցիան լուսանկարողների սարքերը: