ԱՄՆ–ում ազատ է արձակվել բանտում ամենաշատ տարիներ անցկացրած կինը
18:57 • 15.08.12
49 տարի բանտում անցկացրած Բեթի Սմիթին այսօր ազատ է արձակվել, գրում է Abcnews-ը:
Արիզոնայի գործադիր խորհուրդը 69-ամյա Սմիթիին պայմանական ազատություն է շնորհել:
«Հրաշալի է քայլել փողոցով և չտեսնել ոչ մի փշալար», - ասել է կինը:
Նշենք, որ 1963 թվականին Նոր Տարուն 20-ամյա Սմիթին սպանել էր իր խնամքի տակ գտնվող 15-ամսական մի աղջկա:
Placeholder










