ԱՄՆ-ում դատարանը հանցագործին 624 տարվա ազատազրկման է դատապարտել
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի դատարաններից մեկը 25-ամյա Մարկ Էնթոնի Բիչեմին 624 տարվա ազատազրկման է դատապարտել` բռնաբարության, գողության և առևանգման համար, հայտնում է Associated Press-ը:
Երիտասարդը 129 տարվա անազատության է դատարպարտվել 6 ոճրագործությունների` առևանգման, 2 բռնաբարությունների, սոդոմական մեղքի (անբնական, այլասերված սեռական հարաբերություններ) 2 դեպքի, ինչպես նաև գողության համար:
Այս ամիս ավելի վաղ, դատարանը մեղավոր էր ճանաչել Բիչեմին ևս 8 ծանր հանցանքների իրականցման մեջ:










