Ձեռքերը կորցրած չինացին 8 տարում ստեղծել է նոր պրոթեզներ մետաղի ջարդոնից (լուսանկարներ)

15:15 • 15.08.12

Չինացի ֆերմեր Սուն Ջիֆան, ով իր ձեռքերը կորցրել է դժբախտ պատահարի հետևանքով,հնարավորություն չունենալով գնել հիվանդանոցում առաջարկվող պրոթեզները, 8 տարում մետաղի ջարդոնից ինքնուրույն վերջույթներ է պատրաստել, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

51-ամյա Ջիֆան զրկվել է վերին վերջույթներից ինքնաշեն ռումբի վաղաժամ պայթյունի հետևանքով: Թեև նա բավարար ֆինանսական միջոցներ չի ունեցել պրոթեզներ գնելու համար, այնուամենայնիվ, լավ գիտակցել է, որ ձեռքերն իրեն անհարժեշտ են աշխատելու և ընտանիքի կարիքները հոգալու համար:

Այդ պատճառով էլ Ջիֆան որոշել է արհեստական ձեռքեր ստեղծել մետաղի ջարդոնից: 8 տարի աշխատելուց և մի քանի նախնական օրինակներ պատրաստելուց հետո, նրան վերջիվերջո հաջողվում է նորմալ գործող պրոթեզներ ստեղծել:

 

Չինացու խոսքերով` ինքը կարողանում է կառավարել արհեստական ձեռքերը դաստակների միջոցով: Պրոթեզների միակ թերությունն այն է, որ ամռանը չափազանց շոգ է, իսկ ձմռանը` բավական ցուրտ: Այժմ Ջիֆան մտադիր է նմանատիպ պրոթեզներ ստեղծել այլ հաշմանդամների համար, ովքեր միջոցներ չունեն դրանք ձեռք բերելու համար: