Ամերիկուհին 25 տարի վճարել է փողոցային լապտերի վատնած էլեկտրաէներգիայի դիմաց

17:37 • 15.08.12

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Չեշայը քաղաքում տեղի էլեկտրացանցը փոխհատուցել է մի կնոջ «չարդարացված ծախսերը»:

 

Ընկերության անփութությունից տուժած Գրեյս Էդվարդսը պարզել էր, որ ինքը իրականում ոչ թե վճարում է իր ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, այլ հարևան փողոց լուսավորության համար օգտագործվածինը: Եվ այդպես՝ 25 տարի շարունակ: Բարեբախտաբար խոսքն ընդամենը 2 նատրիումային լամպերի մասին է:

 

Սկզբում ընկերությունը հրաժարվել է փոխհատուցում տալ տիկնոջը, բայց ի վերջո կատարել է 10,491 դոլար 21 ցենտ գումարի վճարումը: Մոտավորապես՝ ամիսը 35 դոլար: Չնայած ընկերության կարծիքով՝ հաճախորդին խաբել էր ընդամենը 5800 դոլարի չափով: