Ավտովթար` Լոռու մարզում. «Աուդի 80»-ը շրջվել է, կա 1 զոհ, 3 վիրավոր

08:21 • 15.08.12

Այսօր` օգոստոսի 14-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23.00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` Ամրակից գյուղի հատվածում, «Աուդի 80» մակնիշի 06 ՍՕ 512 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Լոռու մարզի Կուռթան գյուղի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մաթևոսյանն էր:

Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ 3 վիրավորներից մեկը նույն գյուղի բնակիչ Էդուարդ Մաթևոսյանն է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները:

Տեղում են նաև Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` քննչական բաժանմունքի պետ Արման Գալստյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը փորձում է պարզել մյուս 2 վիրավորների ինքնությունը: