Աֆղանստանում վթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռներից մեկը. 11զոհ

16:56 • 16.08.12

ՆԱՏՕ-ի ռազմական ուղղաթիռներից մեկը վթարի է ենթարկվել Աֆղանստանում` խլելով 11 մարդու կյանք, որից 7 նատոյականներ են, հայտնում է Associated Press-ը:

 

Պատահարի կապակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ զոհվածներից 3-ն ամերիկացի են, սակայն դաշինքի մյուս 4 ներկայացուցիչների ազգությունը դեռևս ճշտված չէ:

Հայտարարությունից նաև պարզ է դառնում, որ զոհվածների մեջ կան նաև աֆղանստանցիներ` 3 անվտանգության գործակալ և թարգմանիչ: