Նյույորքյան խանութում ալկոհոլային սենդվիչներ են առաջարկվում
Նյու-Յորք քաղաքի Սալյումե խանութի ճաշացանկն ավելացել է աշխարհում առաջին ալկոհոլային սենդվիչներով: Դրանք համեմված են տարբեր համի ու տեսակի ոգելից խմիչքներով:
Այս նորարարությունը հաճախորդին միաժամանակ ուտելու և խմելու հնարավորություն է տալիս, գրում է «Օդդիթի սենթրալ»-ը:
Խանութն առաջարկում է սենդվիչների այնպիսի համեր, ինչպես ասենք՝ ջինով ու պրոսկիտոյով կամ վիսկիով ու սուրինո տեսակի խոզապուխտով:
Այս հետաքրքիր սենդվիչների գինը 11-18 ԱՄՆ դոլար է:










