Գերմանիայում բացվել է ամենաաբսուրդային նախազգուշացումների ցուցահանդես (լուսանկարներ)

16:50 • 16.08.12

Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում փոփ-արտ ոճի արտասովոր ցուցահանդես է բացվել: Ցուցադրության գլխավոր թեման հայտարարված է ժամանակակից, սպառողական հասարակության մեջ ապրող մարդու «անհեթեթությունը». մրցույթին ներկայացված են ապրանքների և փաթեթների վրա նշված ամենաաբսուրդային նախազգուշացումները: Նախաձեռնությունը DOCMA հանդեսինն է, որը համապատասխան մրցույթ էր հայտարարել իր ընթերցողների շրջանում: Հավաքվել է ավելի քան 200 նմուշ:

 

«Զգո’ւյշ. բութ մարդիկ ևս կարող են այրվածք ստանալ». նման կոչ է առաջարկում տեղադրել տաք ըմպելիքներով բաժակների վրա մրցույթի մասնակիցներից մեկը, որի արդյունքների հիման վրա կազմվել է ցուցադրությունը:

 

Մյուս նախազգուշացումներից՝ «Արմունկով մի’ թիկնեք միացված սալօջախին», «Ձեզ վրա հագուստ չարդուկել», «Ձեռքերով չկանգնեցնել շղթայավոր սղոցը»: «Ծծակից հրաժարվելը նվազեցնում է կծվածքի խախտման վտանգը». գրություն մանկական ծծակների տուփին: «Նախատեսված չէ անձնական հիգիենայի համար». գրություն՝ էլեկտրական շաղափի ցուցումներից: «Զգույշ: Վառվող լուցկին կարող է այրվածք պատճառել». գրություն՝լուցկու տուփին: «Օրենքը թույլ է տալիս տանը կապիկներ չպահել». հիշեցում վայրի բնության պաշտպանության բուկլետում:

«Օգտագործումը չի երաշխավորում թռչելու ունակության առաջացում». պիտակ Սուպերմենի կոստյումին: «Գուցե էլի՞ տեղ փնտրեք». գրություն՝ կայանատեղի ցուցանակին: «Պարունակում է գենային մոդիֆիկացված բաղադրիչներ». գրություն՝ Արկտիկայով երթ անող սմբուկների վրա:

 

Մրցույթի մասնակիցներին ոգեշնչել են օրինակները իրական կյանքից, հիմնականում՝ ԱՄՆ-ից: