Միխայիլ Գալուստյանը կնկարահանվի Հոլիվուդում՝ Ուիլ Սմիթի հետ

19:18 • 16.08.12

Ռուսաստանցի դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանը իր միկրոբլոգում հայտնել է, որ Галустян պրոդյուսերական կենտրոնը պայմանագիր է կնքել ամերիկյան DreamWorks Pictures կինոընկերության հետ:

 

Ավելի վաղ Գալուստյանը կրկնօրինակել էր DreamWorks-ի «Քունգ ֆու պանդայի» Պո պանդային:

Հոլիվուդում Գալուստյանի սպասվող աշխատանքում նրա խաղընկերն է լինելու հոլիվուդյան աստղ Ուիլ Սմիթը («Ալի», «Սևազգեստ մարդիկ»), հայտնում է «Երկրամաս» թերթը:

 

32-ամյա Գալուստյանը Life Showbiz-ին պատմել է, որ հանդես է գալու ոչ միայն որպես դերասան, այլև պրոդյուսեր, ինչպես նաև՝ շատ է աշխատելու կասկադյորների հետ: Գալուստյանը պատրաստվում է նաև կատարելագործել անգլերենի իր իմացությունը: Նա ԱՄՆ-ում կանցկացնի առնվազն 2 ամիս: