Իսրայելացիները իրենց զինվորականներին խնդրում են Իրանը ռմբակոծելու հրամանին չենթարկվել

20:43 • 16.08.12

Իսրայելի ավելի քան 400 քաղաքացիներ ստորագրահավաք են իրականացրել դիմելով երկրի ՌՕՈւ օդաչուներին՝ չենթարկվել իրանական օբյեկտները ռմբակոծելու հրամանին, եթե նման հրաման լինի:


Իրանի վրա հարձակման հնարավորությունը դիմումի մեջ անվանվում է շատ վտանգավոր և սխալ խաղ:


Քաղաքացիների դիմումը հայտնվել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու լուրերի ալիքի ֆոնին:


Նախօրեին Իսրայելի քաղպաշտպանության նախարար Մաթան Վիլնաին հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է Իրանի նկատմամբ ռազմական գործողություններին: