Հյուսիսային Օսիայում ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Նորագույն Ми-28Н նորագույն ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաքի օդանավակայանում:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ми-8 ռազմական ուղղաթիռն ընկել է օդանավակայանի մոտակայքում` թռիչքից անմիջապես հետո` 6 մետր բարձրությունից:
Տեղեկացվել էր, որ ուղղաթիռի անձնակազմը չի տուժել:
Ուսումնական թռիչքի ընթացքում ուղղաթիռը անսպասելի վայրէջք է կատարել, ինչի ընթացքում անձնակազմը չի տուժել և այն գետնին չի բախվել: Ուղղաթիռը աննշան վնաս է կրել: Միջադեպի պատճառները ճշտվում են:










