Սեպտեմբերին Հայաստանում ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի զորավարժություններ կանցկացվեն
Սեպտեմբերի սկզբին Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:
Այս մասին տեղեկացրել է ՌԴ Հյուսիսային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
«Փոխգործակցություն-2012» զորավարժությունների հիմնական նպատակը լինելու է ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգի ուժերի կողմից ենթադրյալ հարձակման դիմադրությունն ու հակահարվածի անցումն է լինելու:
Այժմ զորավարժությունների մասնակիցների հիմնական կազմը գործնական պարապմունքներ է անցկացնում «Ալագյազ» և «Կամհուդ» ուսումնավարժական կենտրոններում:










