Մի ձեռք ունեցող դաշնակահարը բրիտանական Թագավորական քոլեջի դիպլոմ է ստացել (տեսանյութ)
Անգլիայի Սարրեյ դքսությունից Նիկոլաս Մաքքարթնին դարձել է պատմության մեջ մի ձեռքով նվագող առաջին դաշնակահարը (Մաքքարթնին զրկված է մի ձեռքից), ով հաջողությամբ ավարտել է Մեծ Բրիտանիայի Թագավորական երաժշտական քոլեջը, հաղորդում է BBC-ն:
Նրա հաջողության ճանապարհը հեշտ չէր: Շատ դասախոսներ հրաժարվում էին հավատալ, որ նման ուսանողից լուրջ դաշնակահար կստացվի: Սակայն համառությունն ու տաղանդը օգնեցին անգլիացուն քննադատներին ամոթով թողնել:










