Պակիստանում 25 շիա ուխտավորներ են սպանվել

20:15 • 16.08.12

Պակիստանի հյուսիսում միջկրոնական բախումների ընթացքում զոհվել է 25 մարդ. տեղեկացնում է BBC-ն:

Գիլիտ քաղաքից ոչ հեռու անհայտ անձինք կանգնեցրել են շիա ուխտավորներ տեղափոխող երեք ավտոբուս և կրակ բացել հավատացյալներից շատերի վրա:
 

Տեղի իշխանությունները հարձակման համար մեղադրել են սուննի ծայրահեղականներին: