Կաթվածահար բրիտանացին մահվան իրավունքի համար դատկան մերժում է ստացել

23:41 • 16.08.12

Բրիտանացի 58-ամյա կաթվածահար եղած Թոնի Նիկոլսոնը պարտվել է Մեծ Բրիտանիայի Բարձր դատարանում լսվող գործում, որի շրջանակներում նա ցանկանում էր հասնել կյանքին օրինական կերպով վերջ դնելու իրավունքին, հաղորդում է BBC-ն:


Նա 2005թ. սկսած գրեթե ամբողջովին կաթվածահար է եղել և շրջապատի հետ կարողանում է շփվել միայն աչքերի շարժումով:
Նա իր կայնքը անընդմեջ տանջանք է համարում և դատարանից պահանջում է որոշում կայացնել իր ինքնասպանություն գործելու օրինականության վերաբերյալ, որը նրա հարազատներին կազատեր դատական հետապնդումից:

 
 

Դատարանի կայացրած մորժման որոշումը Թոնի Նիկոլսոնը պատրաստվում է բողոքարկել:
«Ես շատ տխրում եմ, երբ հասկանում եմ, որ օրենքը ինձ դատապարտել է կայնքի, որում ավելի շատ տառապանք կլինի», - սավում է նրա հայտարարության մեջ:


Իր որոշումը մեկնաբանելով, լորդ-դատավոր Թուլսոնը հայտարարել է, որ այդ գործը հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ է առնչվում, իսկ Թոնի Նիկոլսոնի գործը հատկանշական է:
«Ինքնասպանությանը աջակցելու վերաբերյալ օրենքի փոփոխությունը ոչ թէ դատարանի, այլ խորհրդարանի գործն է», - նշել է դարավորը:


Դատարանի այս որոշումը ողջունել են SPUC Pro-Life կազմակերպության ակտիվիստենրը, ովքեր հանդես են գալիս էֆթանազիայի դեմ:


Նիկոլսոնի հայցը հիմնված էր անհրաժեշտության կոնցեպցիայի վրա: Այնտեղ պնդում կար, որ հայցվորի տառապանքներին վերջ դնելու միակ միջոցը նրան մահանալու հնարավորություն տալն է:


Այս հայցի մնացած նման հայցերից տարբերվող մասն այն է, որ Նիկոլսոնը ինքնուրույն ունակ չէ սրտի կանգ առաջացնող դեղ ընդունել: Իսկ ցանկացած այլ մարդու գործողությունը, ով նրան մահաբեր դեղ կտա, հավասարեցված կլինի մարդասպանության:


Նիկոլսոնի դատապաշտպանները նաև ձգտում էին ապացուցել, որ նրա հայցը համապատասխանում է Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիային, որոնք վերաբերվում են անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգանքին: