19-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ 20-ամյա երիտասարդը Երևանյան լճի մոտ ծեծել է իրեն

22:47 • 16.08.12

Օգոստոսի 15-ին, գիշերը ժամը ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևան քաղաքի 19-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ իրեն ուզում են ծեծել:


Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները ժամը 01.45-ին Երևանյան լճի հարակից տարածքից բերման են ենթարկել 20-ամյա Աբրահամ Գ.-ին:


Նույն օրը, ժամը 02.10-ին, աղջիկը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Աբրահամ Գ.-ն լճի մոտակայքում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:


Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ երեք օր առաջ՝ օգոստոսի 12-ի երեկոյան, Աբրահամ Գ.-ն հեղինակել է մեկ այլ հանցագործություն. Բագրատունյաց փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ դանակի սպառնալիքով 17-ամյա մի երիտասարդից հափշտակել է «Սամսունգ» բջջային հեռախոս և 10.000 դրամ:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հափշտակվածն առգրավված է:
Աբրահամ Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:


Պարզվել է, որ օգոստոսի 12-ին, Աբրահամ Գ.-ն հեղինակել է մեկ այլ հանցագործություն «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ դանակի սպառնալիքով 17-ամյա մի երիտասարդից հափշտակել է «Սամսունգ» բջջային հեռախոս և 10.000 դրամ: