Մոսկվան դժգոհ է Դամասկոսի ահաբեկչությունը դատապարտելու ՄԱԿ-ի ԱԽ-ի անկարողությունից

21:35 • 16.08.12

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ հայտարարության նախագիծ էր ներկայացրել, որով դատապարտվում էր Դամասկոսի հյուրանոցներից մեկում օգոստոսի 15-ին իրականացված ահաբեկչությունը, որտեղ բնակվում է ՄԱԿ-ի առաքելության անձնակազմը, սակայն այն արգելափակվել էր արևմտյան երկրների դիրքորոշման հետևանքով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:



ՄԱԿ-ի ԱԽ-ի անկարողությունը՝ դատապարտել նման գործողությունները, միայն խրախուսում են այդ հանցագործության կազմակերպիչներին շարունակելու իրենց հանցավոր գործունեությունը՝ նրանց հույս տալով, որ պատժից հնարավոր է խուսափել, ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ: