ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը որոշել է Սիրիայում կազմակերպության դիտորդների առաքելությունը դադարեցնել
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը որոշում է ընդունել չերկարաձգել միջազգային անզեն դիտորդների առաքելությունը Սիրայում, այսօր հայտարարել է Ֆրանսիայի ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն:
«ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքի շարունակման համար անհրաժեշտ պայմանները չեն կատարվել», - նշել է նա:
Ժերար Արոյի խոսքով, ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն է տվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատանքը շարունակելու առաջարկներին:










