Ամերիկյան բապտիստական համայնքում ոստիկանների վրա են հարձակվել. 2 զոհ

18:30 • 16.08.12

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի ոստիկանների վրա հարձակում է իրականացվել՝ հայտնում է BBC-ն: Աշխատակիցներից երկուսը հրազենային վնասվածքներից զոհվել են, ևս երկուսը՝ վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել է այսօր Նյու Օրլեանից 56 կմ մղոն հեռավորության վրա գտնվող բապտիստական համայնքում:


Իշխանությունները հայտնել են, որ հանցագործների որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են: