Թավրիզի մոտակայքում հերթական երկրաշարժն է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում

21:59 • 16.08.12

Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում հերթական երկրաշարժն է գրանցվել: Ինչպես տեղեկանում ենք Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնի կայքից, ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով 20.44-ին (Երևանի ժամանակով՝ 21.14 – Tert.am):

Ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում, որը գտնվում է Թավրիզ քաղաքից 91 կմ դեպի հյուսիս-արևելք, կազմել է 4.5 մագնիտուդ: Ցնցման հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա:


Ցնցումները զգացվել են նաև Հայաստանի հարավային շրջաններում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում:

Հիշեցնենք, որ 5 օր առաջ՝ օգոստոսի 11-ին կրկին Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում գրնացվեց ավելի քան 300 զոհ և 2000 վիրավոր: Դրանից հետո նշված տարածաշրջանում հետցնցումները շարունակվում են՝ հասնելով մի քանի տասնյակի: