Մանկապիղծ Ամբարցումովի տունը փորձել են այրել

14:29 • 17.08.12

ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ 9-ամյա Անյա Պրոկոպենկոյին բռնաբարած, այնուհետ սպանած ազգությամբ հայ Վլադիմիր Ամբարցումովի տունը փորձել են այրել:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով իրավապահներին, դեպքի մասին ահազանգել են մի խումբ բնակիչներ: «Ինտրեֆաքս»-ի փոխանցմամբ` ներկայում տեղեկությունը ճշտվում է:

 

1972թ.-ին ծնված Ամբարցումովը ձերբակալվել, այնուհետ կալանավորվել էր օգոստոսի 1-ին: Քննության ընթացքում պարզվել է, որ նա կասկածվում է նաև մեկ այլ կնոջ բռնաբարության մեջ: Տղամարդը խոստովանել է իր մեղքը:

Հիշեցնենք, որ աղջնակը մանկական հրապարակից անհետացել էր հուլիսի 23-ին: Երկու օր անց նրա դին հայտնաբերվել էր Մաշուկ լեռան ստորոտին: Ըստ փորձագետների` մանկապիղծը երեխային բռնաբարել էր, այնուհետ խեղդել: