Ազնավուրը Ախալցխայում բուռն ընդունելության է արժանացել (լուսանկարներ)

14:16 • 17.08.12

Երեկ Ախալցխայում կայացել է պատմական «Ռաբատ» ամրոցի վերաբացման արարողությունը, որը նշանավորվել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգով:

 

Դրանից հետո «Ռաբատ» համալիրի տարածքում Ազնավուրի անունով աստղ է բացվել: Ազնավուրի համերգը Ջավախքում բուռն արձագանք է ստացել:

 

Բեմից դիմելով հանդիսատեսին` Ազնավուրն ասել է. «Ինչպես գիտեք հայրս ծնվել է Ախալցխայում, այնպես որ ես և դուք գրեթե հայրենակիցներ ենք: Եթե իմ հայրը չարտագաղթեր, ապա ես կապրեի այստեղ` ձեզ հետ»:


Համերգին մասնակցել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` տիկնոջ հետ: Նրան ուղեկցել են նաև Վրաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Համերգից հետո շանսոնյեի հետ:


Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում արդեն տեղադրել է երեկվա միջոցառման լուսանկարները: