Միխեիլ Սաակաշվիլին նախագահական նստավայրում ընդունել է Շառլ Ազնավուրին

15:52 • 17.08.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան նախագահական նստավայրում ընդունել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրին:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Ազնավուրը նախագահի հետ կիսվել է Ախալցխայում բացված «Ռաբատի» ամրոցի վերաբերյալ իր տպավորություններով:

Նա խոսել է նաև Վրաստանից սերող իր հայկական արմատների մասին:.

 

Հիշեցնենք, որ երեկ Շառլ Ազնավուրը Ախալցխայում գտնվող «Ռաբատ» ամրոցի վերաբացման արարողության ժամանակ համերգով էր հանդես եկել: 
 

Երեկ համերգից հետո ամրոցի տարածքում տեղադրվել է Ազնավուրի անունը կրող աստղ: